Foto

Այսօր կարևոր հանդիպում է լինելու կողմերի միջև. Շառլ Միշելը՝ Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Քիշնևում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ Վեհաժողովի շրջանակում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նախատեսվող հանդիպմանը՝ այն համարելով կարևոր՝ կողմերի միջև հարաբերությունների հետագա կարգավորման առումով։

Նա հույս է հայտնել, որ այսօր հանդիպումը կլրացնի դեռևս շաբաթներ առաջ Բրյուսելում, կողմերի միջև կայացած բանակցություններում գրանցած առաջընթացը։

«Այսօր կարևոր հանդիպում է լինելու կողմերի միջև։ Ես մի քանի շաբաթ առաջ հնարավորություն ունեցա հանդիպելու երկու երկրների ղեկավարների հետ՝ Բրյուսելում։ Այդ հանդիպման շրջանակներում մենք որոշակի առաջընթաց արձանագրեցինք։ Հույս ունեմ, որ դա առիթ կլինի՝ ձևավորելու քաղաքական միասնական կամք՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առումով»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Քիշնևում նախաձեռնված Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ Վեհաժողովի շրջանակում հրավիրած են աշխարհի 45 երկրների ներկայացուցիչները։ Քննարկվելու են էներգետիկ, անվտանգային և ենթակառուցվածքներին վերաբերուղ կարևորագույն հարցեր։ Նախատեսվում է, որ տեղի կունենա նաեւ հնգակողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի, Շառլ Միշելի, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլերի ու Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։

Աղբյուր` Փաստինֆո