Foto

Մթերքների համադրություններ, որոնք ուժեղացնում են իրենց օգտակար գործողությունները

Սննդից առավելագույն օգուտ կարելի է ստանալ, եթե մթերքները համադրես այնպես, որ դրանցից յուրաքանչյուրի օգուտը բազմապատկվի մյուսի օգնությամբ:

Ստորև ներկայացնում ենք ամենաօգտակար համադրությունների ցանկը` կազմված սննդաբանի կողմից:

1. Ձու + լոլիկ (ձու + սոխ) = հավերժ երիտասարդություն

Ամենաօգտակարն այս մթերքներից բուսայուղով աչք-ձվածեղ պատրաստելն է: Սոխն ու լոլիկը հարուստ են սելենիումով, որը կարևոր դեր է խաղում օրգանիզմի սեռական համակարգի զարգացման հարցում: Այս նյութը ճիշտ կերպով յուրացվում է Е վիտամինի հետ համադրությամբ, որն իր հերթին՝ պարունակվում է ձվի ու բուսայուղի մեջ: