Foto

Արմեն Գրիգորյանը պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ

Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցելու է «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ին, որի շրջանակներում նաև պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԽՔ օգնական Սևակ Ղագրամանյանը և Անվտանգության խորհրդի քաղաքական սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական Արշակ Մուսախանյանը կմեկնեն Սլովակիա և Մոլդովա։