«Երկրի մասին խոսել կադաստրի վկայականի փիլիսոփայության մեջ, դա խայտառակություն է, ամոթէ»։ Արտակարգ և
լիազոր դեսպան, նախկին փոխարտգործ նախարար, Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով
փոխնախագահ Ավետ Ադոնցն այսպես է բնորոշում Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությունը՝
թե Հայաստանը կադաստրի վկայական չի ունեցել, և եթե Ադրբեջանը ճանաչի մեր տարածքային
ամբողջականությունը, ապա այն կլինի մեր կադաստրի վկայականը և մենք կհաղթահարեն տնվորի
մեր կարգավիճակը։
Դիվանգետն օգտագարոծելով Փաշինյանի բառապաշարը հակադարձում է՝
«առանց կադաստրի վկայականի ՄԱԿ-ի անդամ չեն դառնում»։
Ադոնցն հազարամյակների
պատմություն ունեցող ազգի ներկայացուցիչներին տնվոր չի համարում. «Կադաստր և տնվոր... ողբամ
ես, կարող եմ ասել։ Պատմության մեջ առաջին անգամ է, որ որևէ պետության ղեկավար նման
տիպի որակավորումներ տա իր իսկ սեփական պետությանը, իր իսկ սեփական ժողովրդի վերաբերյալ»:
Շուրջ 30 տարի դիվանագիտության բնագավառում պաշտոնավարած Ադոնցն
ասում է, թե ցավում է, որ Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը խոսում է Հայաստանի պետության,
պետականության մասին, նրա ձևակերպմամբ, թաղապետարանի մակարդակով՝ կոչ անելով Փաշինյանին
պետությունը չհամեմատել կադաստրի հետ։
Նախկին փոխարտգործ նախարարի համոզմամբ՝ Փաշինյանը դեմարկացիայի
և դելիմիտիացայի գործընթացը խորհրդարանում ներկայացրեց իբրև Ադրբեջանի կողմից կադաստրի
վկայական ստանալու գործընթաց, այսինքն, ըստ վարչապետի, Ադրբեջանն է, որ պետք է ձևակերպի
և ներկայացնի Հայաստանին այդ փաստաթուղթը։
Արտակարգ և լիազոր դեսպանը հիշեցնում է՝ Ադրբեջանը դեռ ինքն
իր կադաստրի վկայականի փնտրտուքներում է։ 100-ամյա պետություն է ընդամենը, որի պետության
կարգավիճակն անգամ հարցականի տակ է:
«Իսկ Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային
օրինականությունը։ Սա արվում է այն դեպքում, երբ անկախ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ
է հաստատել աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, ինչը նշանակում է, որ այդ երկրները ճանաչում
են Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց դեսպանը։
Ադոնցի գնահատմամբ՝ Փաշինյանը պրիմիտիվ, անընդունելի, մարդկանց
արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններով իրականում փորձում է նախապատրաստել
ժողովրդին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որով
ինչպես ինքն է հայտարարել ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։
Ընդորում, ըստ Ադոնցի,
նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը այդ բանակցություններում լուրջ
ճնշումների տակ է, մինչդեռ ընդունված նորմերի համաձայն՝ ճնշումների ներքո չի կարող
սահմանազատման գործընթաց վարել:









