Foto

Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ կառույցի կողմից, հատկապես՝ ՀՀ իշխանության․ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդ

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցություն  է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելովոր Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ կառույցի կողմիցհատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։ Այս մասին ասված է Գերմանահայոց Կեդրոնական Խորհրդի վարչության հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թդեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբորը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։

Նիկոլ Փաշինյանըփաստորենիր այդ հանձնառությամբ նաև խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասինքանզի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթորտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի և ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ և թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն։ համայն հայության համախմբման շնորհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակիցայլապես աղետալի հետեւանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն:

ԳԿԽ Վարչություն»։