Foto

ԵՊՀ դեկանը կալանավորվել է

Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները, և ԵՊՀ դեկան Հ. Ս.-ի, ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տալու համար մեղադրվող անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Մայիսի 24-ին կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, երկու դասախոս և վերջիններիս կաշառք տված անձինք: