Foto

ԵԱՏՄ-ում տնտեսության զարգացման տեմպերով գլխավոր շահառուն Հայաստանն է. Պուտին

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը մեծ հաջողությամբ առաջ է ընթանում։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման խոսքում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հատուկ շեշտել է, որ Հայաստանում տնտեսության զարգացման տեմպն ամենաբարձրն է։ 
«Ինչպես ճիշտ նկատեց Ղազախստանի նախագահը` այս հարցում գլխավոր շահառուն Հայաստանն է, որտեղ տնտեսության զարգացման տեմպերն ամենաբարձրն են»,– ասաց ՌԴ նախագահն ու խնդրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թվերով խոսել տնտեսության զարգացման տեմպերի մասին։

Փաշինյանը նշեց` տնտեսության աճն ընթացիկ տարում է 12,1 տոկոս է կազմել։
Պուտինն ընդգծեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությունը, որը հետևողականորեն կառուցվում է փոխշահավետ գործակցության, հարգանքի և միմյանց հետաքրքրությունները հաշվի առնելու վրա։

Նկատենք, մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք պետք է հետևենք պատժամիջոցների օրենքներին։ 
Ռուսաստանի ղեկավարը հայտնել է, որ նիստի օրակարգում ընդգրկված են էներգետիկ և պարենի անվտանգություն, տեխնոլոգիական և ֆինանսական անկախություն, թվային տրանսֆորմացիայի գործընթացի արագացում, առևտրի խոչընդոտների վերացում, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում և այլն։
Նա ընդգծել է, որ, նեղ շրջանակում հանդիպումից հետո, ընդլայնված ձևաչափով նիստը կշարունակվի, որին, առցանց ձևաչափով, կմասնակեն  Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի հրավիրված նախագահները։
Նշենք, որ այսօր Մոսկվայում կայանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի` Մոսկվա այցի շրջանակում տեղի կունենա նաև նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
Հեղինակ: Աննա Ավետիսյան