Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, դրա հետ մեկտեղ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք են որոշում, թե որն է իրենց հիմնարար շահերից և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղություն։ Այս մասին Риа գործակալությանը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ Գալուզինը մատնանշել է, որ հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ իրենք չենք կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին։
«Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։ Միևնույն ժամանակ, իհարկե, խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա»,-հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։









