ԵԱՏՄ երկրների ղեկավարները ժամանել են Կրեմլ, որտեղ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ևս Մոսկվայում է։
Հիշեցնենք,որ այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:









