Foto

Զոհվածների ծնողները հարց էին ուղղել Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին News.am լրատվամիջոցի լրագրողի փոխարեն այսօր հարց էին ուղղում կառավարության դիմաց նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողները:

Լրագրողը միացրեց հարցի ձայնագրությունը:

«Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար ու դավաճան  քաղաքականության արդյունքում: Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում». այսպիսին էր հարցը:

«ՀՀ զինված ուժերի ու Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշուները  կայացված են եղել շատ ավելի վաղուց ու իմ որդին, որպես կամավոր, ծառայել է ԼՂ-ում: Մնացած մասերով ես արդեն պատասխանեցի», - Փաշինյանը նման կերպ արձագանքեց ծնողների հարցին: