Դերասանուհի Դեմի Մուրը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Նա ցույց է տվել իր ընտանիքի կանանց չորս սերունդ: Դերասանուհին հրապարակումն ուղեկցել է մեկնաբանությունով՝ ասելով, որ մայրության օրը անցկացրել է դուստրերի, ինչպես նաև Բրյուս Ուիլիսի կնոջ՝ Էմմա Հեմինգի հարազատների հետ։
«Մայրերի օրը նշելու հիանալի միջոց: Չորս սերունդ մայրերի ու դուստրերի»,- մակագրել է լուսանկարը Դեմի Մուրը։
Բաժանորդներն արձագանքել են դերասանուհու հրապարակմանը։
«Հիանալի լուսանկար», «Ինչ յուրահատուկ», «Աշխարհի լավագույն ընտանիքը», «Դեմի, դու գեղեցիկ ես», «Չեմ կարող հավատալ դրան: Հրաշալի լուսանկար և գեղեցիկ կանայք»,- գրել են հետևորդները։
Դեմի Մուրն ամուսնացած է եղել դերասան Բրյուս Ուիլիսի հետ 1987-ից 2000 թվականներին։ Նախկին ամուսիններն ունեն երեք դուստր՝ Ռումեր, Սկաուտ, Թալուլա։ Վերջերս դերասանուհին տատիկ է դարձել՝ նրա ավագ դուստրը աղջիկ է լույս աշխարհ բերել, ում անվանել են Լուետա Էյսլի Թոմաս։
Դերասանուհու նախկին ամուսինը՝ Բրյուս Ուիլիսը, 2009 թվականից ամուսնացած է մոդել Էմմա Հեմինգի հետ։ Նրանք ունեն երկու դուստր՝ Մեյբելն ու Էվելինը։
Չնայած ամուսնալուծությանը, Դեմի Մուրը հարաբերություններ է պահպանում Բրյուս Ուիլիսի նոր կնոջ, ինչպես նաև նրանց երեխաների հետ. նրանք հաճախ ժամանակ են անցկացնում միասին:










