Foto

ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում այն պատճառով, որ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը․ Փաշինյան

ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ֆունդամենտալ խնդիրը սա է։ Երբ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, խնդիրների 90 տոկոսը կվերանան»,-ասաց վարչապետը։

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ վարչապետը նշեց․

«Մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում։ Կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում ՌԴ և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»։