Foto

Ինչու է ստեղծված պահը վտանգավոր ռեժիմի համար. Ստեփան Դանիելյան

Ինչու է ստեղծված պահը վտանգավոր ռեժիմի համար։ Դրված է կոնկրետ հարց. ինչու եք կալանավորել զոհված զինծառայողի մորը՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մեծ սրիկայություն է կատարվել, որով մեր բոլորիս արժանապատվությունն են հարցականի տակ դրել ու փորձում են ստորացնել ողջ հասարակությանը։

Այստեղ չկան սեւեր-սպիտակներ, թալանչիներ-թալանվողներ, հարուստներ-աղքատներ, հայեր-եզդիներ, կուսալցակսաններ-անկուսակցականներ եւ այլն, մեզ բոլորիդ են ուզում դրանով ստորացնել։

Չփորձեք քաղաքականացնել այս խնդիրը, դրանով մտցնելով տարանջատումներ, սա արժանապատվության խնդիր է, մարդ մնալու ջրբաժան է, մնացած ամեն ինչն արդեն երկրորդական է»։