Foto

Զոհված զինծառայողների ծնողները փակեցին Հանրապետության հրապարակ տանող երկու փողոցները

Զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց աջակիցները փակել են Հանրապետության հրապարակ տանող փողոցները և կոչ են անում միանալ իրենց ակցիային: Նրանք հայտարարեցին, որ կաթվածահար են անելու երթեւեկությունը հրապարակում:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Ամիրյան եւ Նալբանդյան փողոցները: