Ամերիկացի քանթրի երաժիշտ Ջիմի Բաֆեթը հոսպիտալացվել է Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ) համերգից առաջ, հայտնում է TMZ-ը։
Բաֆեթը հոսպիտալացվելուց հետո դիմել է երկրպագուներին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ է պատահել իր հետ։ Նա ասել է, որ խնդիրներ ունի, որոնք անհապաղ ուշադրության կարիք ունեն: «Ծերացումը թույլերի համար չէ, վստահեցնում եմ: Բայց խոստանում եմ, երբ լավ զգամ, բեմ կբարձրանամ»,- գրել է նա։
76-ամյա երգիչը վերջին անգամ հոսպիտալացվել է 2022 թվականի սեպտեմբերին, որից հետո ստիպված է եղել չեղարկել բոլոր ելույթները տարվա մնացած ժամանակահատվածում։









