ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքներ են տարվում։
«Առանձին-առանձին կնշեմ Ղարաբաղում, սահմանին իրավիճակի կայունացման հետ մեկտեղ հումանիտար խնդիրների լուծման, տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակման անհրաժեշտությունը, բայցև, իհարկե, խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելը, որի ուղղությամբ դուք ակտիվորեն աշխատում եք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ Մոսկվայում, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։









