Foto

Պատրաստ ենք նպաստել խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը. Սերգեյ Լավրովը՝ Միրզոյանին

Ռուսաստանը պատմական դեր է խաղացել հարավկովկասյան տարածաշրջանում և ունի ամենալուրջ շահերը, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը։

Լավրովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների դերը շատ նշանակալի է. այդ համաձայնագրերը պետք է վճռորոշ նշանակություն ունենան բոլոր հարցերի վերաբերյալ լուծումները գտնելու համար՝ ինչպես խաղաղության պայմանագրի, բոլոր ճանապարհների ապաշրջափակման, այնպես էլ սահմանազատման գործընթացում։

«Կարծում եմ, որ այս բոլոր ոլորտներում առաջընթացը առանցքային պայման է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար: Ռուսաստանը պատմական դեր է խաղացել այս տարածաշրջանում և ունի ամենալուրջ շահերը: Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: