Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու քրեական վարույթի շրջանակներում այսօր քննվելու
է 44 օրյա պատերազմի մասնակից Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, կալանավորելու
և նրան մեղադրանք առաջադրելու հարցը։
Ուշագրավ է, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին, զոհվածների ծնողներին բիրտ ուժի կիրառմամբ հեռացրին «Եռաբլուր» զիվորական պոնթեոնից, իրենց որդիների շիրիմներից, այն հիմանվորմամբ, որ Նիկոլ Փաշինյանն է այդտեղ գնալու։ Ծնորղների բողոքի, ինչպես նաև հանրային ճնշմամբ որոշում կայացվեց՝ հարուցել քրեական վարույթ և ծնողներին տուժող ճանաչել։ Այս գործով ենթադրյալ բռնություն գործադրած ոստիկանները հարցաքննվել են վկայի կարգավիճակով, նրանցին որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, նույնիսկ աշխատանքից հեռացված չեն։ Սա ակնհայտ է դարձնում, որ այո, նրանք նման հրաման ունեցել են, և այդպիսի հրաման տվածները հիմա պաշտպանում են նրանց շահերը։
Ինչպես է ստացվում, որ շուրջ 8 ամիս առաջ տեղի ունեցած գործով դեռ մեղադրանք առաջադրված չէ, նույնիսկ խափանման միջոց առկա չէ, բայց երկու օր առաջվա դեպքով արդեն կա ձերբակալված, հիմա քննվում է նրա խափանման միջոցի և մեղադրանք առաջադրելու հարցը։
Այս ամենը հաշվի առնելով՝ հասարակությունը, զոհվածների մայրերն ինչպե՞ս վստահ լինեն, որ իրենց որդիներին վերաբերող քրեական վարույթյները կքննվեն կամ քննվել են անաչառ, օրենքի և օրինականության սահմաններում։ Հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհերի ծնողներն ինչպե՞ս հավատան, որ նախաքննական մարմինն ուղղորդված չի աշխատում, որ այդ օրենքն ու օրիանակությունը ներկայացնում են բոլորի շահերը և ոչ թե՝ կոնկրետ անձի։
Դատաիրավական համակարգի նկատամամբ հասարակության անվստահությունը գալիս է հենց նման դեպքերից և երբ զոհերի հարազարտները կամ տարբեր քրեական-քաղաքական վարույթներով մեղադրյալներն ասում են, որ պատշաճ իրավական գնահատական ակնկալում են միայն իշխանափոխությունից հետո, այդ թվում նաև ԱԺ քննիչ հանձնաժողովների մասով, հիմքում դնում են նման ակնհայտ կողմնակալ իրավական ակտերը։ Տպավորություն է, որ քրեական վարույթներով էլ են հերթն առաջ գցելու մեխանիզմով առաջնորդվում։









