Foto

«Թունավորում» չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն

Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: