Foto

Պատժվելու են բոլորը` անկախ դրանից թե պաղպաղակ կամ փողոցում խորոված ուտելով են խաբել մեր ժողովրդին ու կործանել մեր երկիրը

Որքան էլ բուռ և օրհասական լինեն օրվա իրադարձությունները, չպետք է մոռանալ հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի կարևորագույն դրվագները՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է Էդգար Ղազարյանը։

«2023 թվականի մայիսի 18-ին լրացավ Արմեն Սարգսյանի պաղպաղակ ուտելու հինգերորդ` հոբելյանական տարեդարձը։ Պատերազմի կործանարար կապիտուլյացիայի մասին մամուլից տեղեկանալուց, այնուհետև Կատարի պետություն կատարած բազմաթիվ առեղծվածային այցերից հետո, երրորդ երկրով նա փախել է Հայաստանից (կամ այլ կերպ ասած «տանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել»), իսկ մեր հիշողության մեջ մնացել է այս կերպարում։ Նկարում պատկերված երեխաները հիմա մեծացել են, իսկ նրանց կերպարով ողջ հայ ժողովրդին պաղպաղակով խաբած շառլատանը կարողացել է օգտվել իր զբաղեցրած հանրային դիրքից որքան կարող էր ու հիմա հեռվի ծիծաղում է մեզ վրա։

Պատժվելու են բոլորը` անկախ դրանից թե պաղպաղակ կամ փողոցում խորոված ուտելով են խաբել մեր ժողովրդին ու կործանել մեր երկիրը»,-գրում է Ղազարյանը։