Foto

Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր՝ ժամը 13:00-ին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր՝ ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում։

Քննչական մարմինն է դատարանին ներկայացրել Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն։

Զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։

Գայանե Հակոբյանը ձերբակալվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։

Երեկ տեղի է ունեցել Աշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի առերեսումը։