Մայիսի 16-ին Վենետիկում տեղի ունեցավ Bulgari ոսկերչական տան նոր հավաքածուի շնորհանդեսը, որը ստացել է Mediterranea խոսուն անվանումը։ Շքեղ շոուն տեղի է ունեցել եզակի վայրում՝ Palazzo Ducale-ում, որը համարվում է Վենետիկի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, և հավաքել է հսկայական թվով աստղային հյուրեր:
Միջոցառմանը հրավիրված հայտնիների թվում էին բազմաթիվ համաշխարհային աստղեր՝ Զենդայաին, Էնն Հեթուեյին, Պրիյանկա Չոպրան, ինչպես նաև Blackpink խմբից Լիսան։ Ներկա էր նորաձևության ոլորտի խորհրդանիշ, ոճաբան Լոու Ռոչին: Այդ օրը պոդիում բարձրացան այնպիսի սուպերմոդելներ, ինչպիսիք են Ստելլա Մաքսվելը, Բլեսնյա Մինխերը և Եվա Հերցիգովան։
















