Foto

Լեդի Գագան ստիպված է եղել ոստիկանություն կանչել․ ի՞նչ էր պատահել

Երբեմն երկրպագուները չգիտակցելով սահմաններն անցնում են և մեծ անհարմարություններ են պատճառում իրենց հետապնդման օբյեկտներին։ Նման դեպք է տեղի ունեցել Լեդի Գագայի հետ։ Ըստ ամերիկյան պարբերականների՝ անցյալ շաբաթ՝ մայիսի 11-ին, ժամը 19:42-ին, անհայտ տղամարդը մտել է Մալիբուում գտնվող Լեդի Գագայի առանձնատան տարածք՝ շրջանցելով անվտանգությունը և ծաղիկների փունջ թողել հենց ճանապարհին։ Սակայն, հենց այնտեղ էլ  անվտանգության աշխատակիցները նրան բռնել են։ Դեպքի վայր է ժամանում Լոս Անջելեսի շրջանի ոստիակության պետը։ 

Ըստ TMZ-ի տեղեկությունների, տղամարդու ներթափանցման պահին երգչուհին տանն է եղել, բայց, բարեբախտաբար, ստիպված չի եղել կապ հաստատել անհայտ անձի հետ։ Գագայի անվտանգության ծառայության տվյալներով՝ այս անձը առաջին անգամը չէ, որ փորձում է տարբեր նվերներ բերել փոփ աստղին։ Ոստիկանությունը դեպքի վայրում հանցակազմ չի հայտնաբերել, և քանի որ տղամարդը չի փորձել կապ հաստատել երգչուհու հետ, նրան հաջողվել է խուսափել ձերբակալությունից։

Vesti.am

Леди ГагаЛеди ГагаЛеди Гага