Լրագրող Դավիթ Սարգյանը վերջապես ստացել
է Տիգրան Ավինյանի կողմից դատարան ներկայացրած հայցադիմումի իր օրինակը։
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ
Տիգրան Ավինյանը հայցադիմում էր ներկայացրել 168 Ժամ ՍՊ ընկերության և լրագրող Դավիթ
Սարգսյանի վերաբերյալ՝ պահանջելով
հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները,
ինչպես նաև վիրավորանքի համար ներողություն խնդրել։
Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արամ
Օրբելյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց,
որ հայցադիմումի օրինակը նոր է ստացել, վստահորդի հետ դեռ քննարկում չի ունեցել, նաև առանձնացրեց, թե որ արտահայտություններն են Ավինյանի
համար վիրավորական եղել և որոնք են դիտարկել որպես զրպարտություն: «Ավինյանի կողմից վիրավորական է դիտարկվել «քաղաքական և տնտեսական
կոռուպցիայի կարկառուն ներկայացուցիչ» ձևակերպումը և որպես զրտարպություն դիտարկել
է մի քանի ձևակերպումներ, մասնավորապես՝ «բանակից անհայտ հանգամանքներում ազատ արձակված
Ավինյանին Փաշինյանն անմիջապես նշանակեց փոխվարչապետ, նշանակումից օրեր անց Ավինյանն
արդեն կոռուպցիոն սկանդալների կիզակետում էր: Տապալված արտակարգ դրության պայմաններում
Ավինյանը պարետ էր, վերջին կես տարում էլ փոխքաղաքապետ՝ անսահմանափակ լիազորություններով:
Պարզվում է սակայն որ նրա նշանակումն ի սկզբանե ապօրինի էր: Ինչպես կասեր Ավինյանի
քաղաքական հոգեհայրը՝ կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում: Բայց քանի որ նա վայելում
է իշխանախմբի հովանավորությունը պատասխանատվության չի ենթարկվում ակնհայտ ապօրինի նման
դրվագների համար, որպես քաղաքապետի թեկանծու, խոսում է բավականաին ինքնվստահ և այլն։
Այս ձևակերպումները գտել են զրպարտիչ և համապատասխանաբար պահանջել են 6 մլն և 3 մլն
դրամ՝ յուրաքանչյուրից»,- ասում է փաստաբանը։
Արամ Օրբերլյանը Դավիթ Սարգսյանի կողմից
168․am-ում հրապարակված տեսանյութում իրավական
խնդիր չի տեսնում։ Վստահորդի հետ քննարկելու ժամանակ չի ունեցել, շատ մակերեսային են
խոսել, բայց, որպես հայցադիմումի պատասխան, նշելու են, որ այս բոլոր պնդումները հիմնավոր
են․ «Դավիթ Սարգսյանը, լրագրողական իր գործունեությունն իրականացնելիս, առաջնորդվել է
լրագրողական էթիկայով, պատասխանատու լրագրության ստանդատներով, հայտարարությունները
հիմնաված են փաստական հանգամանքների հիիման վրա, ընդ որում, դրանց մեծ մասը հենց հաղորդման
մեջ են մատնանշվում»։
Մինչ այժմ դատարան հայցադիմումի պատասխան
չէին կարող ներկայցնել, քանի որ Դավիթ Սարգսյանը պատրաստ էր պատասխանատվություն վերցել
և ի վերջո ցանկանում էին իմանալ, թե ինչից է վիրավորվել Տիրգան Ավինյանը։
«Միգուցե՞ վիրավորվել է, որ իրեն գործող իշխանության հետ են
փոխակապակցում։ Դավիթ Սարգսյանը
պատասխանատու լրագրող է և իր ռեպորտաժների համար պատրաստ է պատասխանատվություն վերցնել։
Եթե իսկապես դիտարկեինք, որ վիրավորանքի խնդիր կա, իհարկե, պատրաստ էինք ներողություն խնդրել, բայց նման հարցադրում չի էլ կարող լինել։
Կրկնում եմ. և՛ Դավիթ Սարգսյանը, և՛ 168․am-ը բավականին պատասխանատու լրատվության կողմնակիցներ
են»,- նշեց Օրբելյանը։
Երեկ Տիրգան Ավինյանի ներկայացուցիչ
Հարություն Հարությունյանը հայտարարեց. «ի արձագանք ս.թ. մայիսի 12-ի հայաստանյան լրագրողական
կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության, ինչպես նաև ընդգծելու համար
Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցին սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական
անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին, այսօր միջնորդություն եմ ներկայացրել
դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված
արգելանքը վերացնելու վերաբերյալ»։
Օրբելյանը նշում է, որ սա իրավական գործընթաց է․ «Ե՛վ նման միջնորդություն ներկայացնելն էր անտրամաբանական,
և՛ դա բավարարելը, և՛ հետագա գործընթացներն են անտրամաբանական։ Ի՞նչ է ստացվում՝ իրականացնում
ենք իրավունքի պաշտպանություն, այդ շրջանակներում հասարակական հնչեղություն է ստանում և հրաժարվում ենք։ Դա նույնն է, որ վաղը հայցից հրաժարվեն և պատճառաբանեն, որ շատ էին
գրում՝ հայցից հրաժարվեցինք։ Դրա վերաբերյալ որոշումները չենք ստացել, միայն ստանալուց
հետո կարող ենք անդրադառնալ և, ըստ անհրաժեշտության, իրավական գնահատական տալ։ Դա ո՛չ
գովելու և ո՛չ էլ պարսավելու խնդիր չէ: Պարզապես՝ ընդունենք որպես փաստ և գնանք առաջ»։
Փորձառու փաստաբանը նշում է. շատ պարզ իրավիճակ է՝ Տիգրան Ավինյանը քաղաքապետի թեկնածու
է և պետք է պատրաստ լինի քննադատության, իսկ հանրությունն էլ պետք է տեղեկացված լինի,
թե որվքեր են ներկայցված թեկանծուները և նրանց մասին տեղեկություն ստանա։









