Foto

Սոթքում զոհված զինծառայողը 20-ամյա Էդգար Սուլեյմանյանն է. ՊՆ

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով  զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.):  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: