Աստղային ամուսիններ Ջորջ և Ամալ Քլունիները վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվեցին հանրության առջև: Նրանք ներկա են եղել The Prince's Trust Awards մրցանակաբաշխությանը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի ամենահին, բայց գործող թատրոններից մեկում։ 45-ամյա տիկին Քլունին ընտրել է սև գոտիով բեժ կոմբինիզոն և համապատասխան կլատչ։ Իսկ Ջորջը հագել է դասական մոխրագույն կոստյում, կրելով նաև սև ակնոցներ։ Ողջ միջոցառման ընթացքում զույգը միմյանց ձեռք էին բռնել քաղցր գրկախառնվում և ոգևորված ինչ-որ բան էին քննարկում: Միջոցառմանը ներկայացել է Ամալի մայրը՝ Բարիա Ալամուդդինը, ով հայտնի լրագրող է, Al-Hayat-ի նախկին խմբագիր և ICE PR-ի հիմնադիր։
Նշենք , որ The Prince's Trust ֆոնդը, որը կազմակերպել է մրցանակաբաշխությունը, հիմնադրվել է 1976 թվականին Չարլզ III թագավորի կողմից։ Ֆոնդը զբաղվում է 11-ից 30 տարեկան երիտասարդների կրթությամբ, զբաղվածությամբ և ձեռներեցությամբ։ Մինչ այսօր կազմակերպությունն օգնել է շուրջ մեկ միլիոն մարդու։
Vesti.am




hellomagrussia.ru









