Կաննի 76-րդ կինոփառատոնի բացումը բազմաթիվ հայտնիների համար պատճառ է, որպեսզի կարմիր գորգին դուրս գան իրենց ժառանգների հետ։ Հոլիվուդի ամենամուր ամուսնական զույգերից մեկը՝ Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա-Ջոնսը, առաջին անգամ 20-ամյա գեղեցկուհի դստերը՝ Քերիին, բարձրաստիճան միջոցառման են տարել։ Աղջիկը հեռու է կինոյից և երաժշտությամբ է զբաղվում, ով հայտնի է CZD կեղծանվամբ։
Եվ մայրը, և դուստրը նախընտրել էին ներկայանալ Elie Saab-ի երեկոյան կերպարներով: Քեթրինն ընտրել է կարմիր դրամատիկ զգեստ՝ խորը դեկոլտեով, իսկ Քերին՝ ավելի նուրբ սպիտակ տարբերակ՝ ծաղկային ապլիկացիայով: Երկուսն էլ լրացրել են իրենց հանդերձանքը Sarah Flint կոշիկներով և Chopard զարդերով:
Նշենք, որ կինոփառատոնի բացմանը Մայքլ Դուգլասը արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»՝ ոլորտին մատուցած ծառայության համար: Մրցանակը դերասանին հանդիսավոր կերպով հանձնել է Ումա Թուրմանը։ Փառատոնին կներկայացվի նաև նախկինում չթողարկված վավերագրական ֆիլմ, որը պատմում է Դուգլասի կյանքի մասին՝ «Մայքլ Դուգլաս, անառակ որդին» խոսուն վերնագրով։
Vesti.am


hellomagrussia.ru









