Foto

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքըԱդրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը մասնավորապես, նշել է. «Մենք մեր օրինակով ենք տեսելոր պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն էԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում ժողովրդավարության պակասի արդարացում էր երկար ժամանակ:

2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեցբայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջՇատերն այսօր էլ մտածում ենոր պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանումորտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել:

2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունորը պետական ինստիտուտների՝ Կառավարության և Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավորովհետև սանձազերծված պատերազմնըստ ամենայնինաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ:

Բայց մենք կարողացանք երկրի ժողովրդավարությունը պահպանելԱվելի ուշ որոշում կայացրեցինք գնալ արտահերթ ընտրությունների՝ հանրային միասնությունը վերգտնելու համարԵվ երկու օր այն բանից հետոերբ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով իմ և Ազգային ժողովի հրաժարականն ուժի մեջ մտավ, 2021թմայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածքԵթե մենք այդ դրվագում շեղվեինք ժողովրդավարությունիցպետականությունը կկորցնեինքբայց մենք գնացինք ժողովրդավարական ճանապարհով և ունեցանք միջազգայնորեն ազատ և ժողովրդավարական ճանաչված ընտրություններև ձևավորեցինք խաղաղության օրակարգ:

Բայց այդ խաղաղության օրակարգը նույնպես ենթարկվեց հարձակումների. 2021թնոյեմբերին և 2022թսեպտեմբերին Ադրբեջանը կրկին ներխուժումներ իրականացրեց ՀՀ տարածք:

2022 թվականի հոկտեմբերի 6-ինՖրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկանք համաձայնությանոր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրահամաձայն որիԽորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելովոր Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքըԱդրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը:

Բայց Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով ԼՂ հայերն արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններումԼեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն էԻսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքոկենսականԱյս հարցերի հասցեագրմանը աջակցելովԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»: