Foto

Արցախում քաղաքական կոնսուլտացիաները սկսված են. Արթուր Թովմասյան

Արցախում քաղաքական կոնսուլտացիաները սկսված են: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա մանրամասներ չհաղորդեց քաղաքական կոնսուլտացիաների անցկացման ձեւաչափի մասին:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել էր Արցախում քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին:

Նշենք՝ Սամվել Բաբայանը հրավիրել էր հանրահավաք, որի ժամանակ պահանջել է իրեն Արցախի պետնախարար նշանակել: