Foto

Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի  որոշմամբ՝ մեկ ամսով  երկարաձգվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող  Դավիթ Գալստյանի կալանավորման  ժամկետը։

Դատական իշխանությունից հայտնում են, որ  սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 16։00-ին։