Մայիսի 13-ին երգչուհի Ռիհաննայի և Ռակիմա Մայերսայի՝ ով առավել հայտնի է, որպես A$AP Rocky, նշել են իրենց առաջնեկ որդու ծննդյան տարեդարձը։ Ի տարբերություն Ռիհաննայի, ով չհրապարակեց այս իրադարձությունը, ռեփեր հայրը չդիմացավ և շնորհավորական գրառում նվիրեց որդուն՝ ընտանեկան հուզիչ նկարների ուղեկցությամբ։ Լուսանկարներից մեկում երեխայի հագին նորաոճ սվիտեր, կաշվե շորտեր և Դիորի ակնոցներ էին։ Փոքրիկը նստել է հայրիկի թևին։ Թվում է, թե սա ամենաոճային երեխան է, որը մենք երբևէ տեսել ենք: Մյուս լուսանկարներում արդեն ռոմանտիկ երեկոյի նկարներ էին, որտեղ միայն ընտանիքի երեք անդամներն էին ։ Նկարներից մեկի վրա հայրը մակագրել էր․«Շնորհավոր քո առաջին տարեդարձը RZA(երեխայի անունն է)»,- որով հայտնի է դառնում երեխայի անունը․ ծնողները շուրջ կես տարի չէին բացահայտում։
Ներկայում Ռիհաննա սպասում է իր երկրորդ բալիկին , այս մասին նա հայտարարել էր Met Gala-ի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը։
Vesti.am





Hellomagrussia.ru









