Foto

Փաշինյանը մեկնել է Իսլանդիա․ կմասնակցի ԵԽ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն, հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Մայիսի 16-17-ին վարչապետը Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին: 

Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ»,- նշված է հաղորդագրությունում: