Foto

«Երևան» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքն արդիականացման փուլում է

ԼՕՌ պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի դասախոս, Հայկական ԼՕՌ ասոցացիայի անդամ Արթուր Մինասյանն առայժմ ղեկավարում է նոր կազմավորված «Երևան» բժշկական կենտորնի Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը:  Vesti.am-ի հետ զրույցում Արթուր Մինասյանն ասաց, որ նախատեսվում է բաժանմունքը հագեցնել վերջին սերնդի ԼՕՌ սարքավորումներով, որոնք ոչ միայն հեշտացնում են բժշկի աշխատանքը, այլ, որ ամենակարևորն է, ապահովում են բուժառուի համար առավել կարճ և թեթև հետվիրահատական շրջան։ Դրանք արդեն ձեռք բերման փուլում են։ Այս պահին էլ բաժանմունքում առկա են այնպիսի սարքավորումներ, որոնք հնարավորություն էն տալիս ապահովել որակյալ և մատչելի բուօգնությունը։

«Երևան» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունք կարող են դիմել հետևյալ գանգատներով բուժառուները

Քթային դժվարաշնչություն,

քթից արտադրություն,

լսողության իջեցում,

ականջներում քոր, աղմուկ,

ականջների ցավ, արտադրություն,

հաճախ կրկնվող անգինաներ,

սրտխփոց, հոդացավեր,

ձայնի փոփոխություն։

Ընդ որում՝ կենտրոնը սպասարկում է նաև պետական պատվերի շրջանակներում իրենց դիմած քաղաքացիներին։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան