ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Խավիեր Կոլոմինան մեկնաբանել է Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը: Այս մասին գրում է «Լուրեր»-ը։
«Ոգեշնչող նորություններ հինգերորդ հանդիպումից: Եվրամիության նախագահը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին, ինչը հետևել է անցած շաբաթ Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների բանակցություններին: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»: Այդ մասին Կոլոմինան գրել է Թվիթերի իր էջում։