Foto

Էս երկրում մասնագիտությամբ իրավաբան ավելի շատ կա, քան գյուղատնտես, երկրաբան, առաքիչ, էլեկտրիկ

Էս երկրում մասնագիտությամբ իրավաբան ավելի շատ կա, քան գյուղատնտես, երկրաբան, առաքիչ, էլեկտրիկ, բուսաբան կամ խառատ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Վլադիմիր Մարտիրոսյանը.

«Հարգելով իրավաբաններին առաջարկում եմ գոնե մեկ պարզ անշառ, «ապաքաղաքական» մասնագիտական, քաղաքացիական վարժություն անել այս մասնագիտության տեր իրենց համարող և այս երկրի քաղաքացի իրենց համարող իրավաբաններին:

Վերցրեք ներքևում տեղադրված ՀՀ գերագույն խորհրդի կողմից 08.07.1992-ին ընդունված Ն-0663-1 որոշումը և որևէ կերպ հրապարակեք այն ձեր սոցիալական էջերում:

Միտինգի գալ պետք չի, քաղաքականությամբ զբաղվել պետք չի, հակաիշխանական դիրքորոշում արտահայտել պետք չի, քաղաքականությամբ զբաղվել առհասարակ պետք չի:

Պետք է ընդամենը, որպես մասնագիտությամբ իրավաբան հրապարակել այս որոշումը»: