Foto

Եվրամիությունը հանձնառու է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու համապարփակ կարգավորման. Շառլ Միշել

Եվրամիությունը հանձնառու է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու համապարփակ կարգավորման:

Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո:

«Մենք կշարունակենք նպաստել նրանց համատեղ ջանքերին»,- հավելել է Շառլ Միշելը։

Հիշեցնենք, որ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպում է ունեցել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումն ավարտվել է րոպներ առաջ: Ավարտից հետո նրանք համատեղ լուսանկար են արել։

Հանդիպումը կայացել է Եվրամիության կենտրոնակայանում և տևել է մոտ 4 ժամ։