Foto

Չենք ստանում այն, ինչի համար վճարում ենք ՌԴ-ին․ Արմեն Գրիգորյանը՝ սպառազինության մատակարարման մասին

Փլուզվել են այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, նորերը չեն ստեղծվել, սա է ճգնաժամը, «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

«Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին» , - նշել է Գրիգորյանը:

Հարցին, թե խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, Գրիգորյանն պատասխանել է.

«Մի քանի այդպիսի պայմանագրերի մասին է խոսքը, դա միակը չէ»։