Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ-ում «Չայնիի» ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Պարզվել է, որ ավտոմեքենայում ընթացքի ժամանակ տեղի է ունեցել արտահոսք՝ սրահում կուտակված գազի բռնկմամբ, ինչը ինքնամարվել է, վարորդը ձեռքերի և դեմքի հատվածում ստացել է այրվածքներ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:









