Եվրամիությունը պետք է արագացնի զինամթերքների մատակարարումն Ուկրաինա, քանի որ միայն Բախմուտի շրջանում երկրի զորքերին ամեն օր 1 000 հրետանային արկ է պետք, շաբաթ օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, տեղեկացրել է Reuters-ը։
Բորելի խոսքով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԵՄ գործընկերներին Ստոկհոլմի հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Կիեւին լրացուցիչ աջակցություն է պետք։
Մարտին ԵՄ անդամ երկրների նախարարները հավանություն էին տվել 2 մլրդ եվրո արժողությամբ պլանին՝ Ուկրաինա 1 մլն հրետանային զինամթերքներ եւ հրթիռներ մատակարարելու մասին 12 ամսվա ընթացքում։
Պլանը նախատեսում է, որ ԵՄ երկրները արկեր կմատակարարեն սեփական պաշարներից եւ համատեղ կտեղակայեն նոր պատվերները։