Սառնարանն անփոխարինելի օգնական է ցանկացած տնային տնտեսուհու համար։ Մենք այնքան ենք վարժվել նրան, որ անգամ չենք էլ մտածել այն մասին՝ արդյոք այն ճիշտ ենք օգտագործում և արդյոք կարելի՞ է նոր պատրաստած տաք ուտեստը պահել սառնարանում։
Կյանքի ժամանակակից ռիթմը մեզ ավելի ու ավելի քիչ ժամանակ է թողնում առօրյա տնային գործերի համար ։ ժամանակի սղության պատճառով կանայք այլևս երկար ժամանակ չեն կարողանում հատկացնեն ամենօրյա թարմ ուտեստների պատրաստմանը և ստիպված են լինում պատաստել այնպիսի ուտեստներ, որոնք հնարավոր կլինի պահել սառնարանում։ Սակայն, այստեղ հարց է առաջանում՝ կարելի է տաք սնունդը պահել սառնարանում։
Առաջին միֆը, թե ինչու տաք ուտեստը չի կարելի պահել սառնարանում դա այն է, որ սնունդն ավելի արագ կփչանա, սակայն իրականում ճիշտ հակառակն է, քանի որ բակտերիաների բազմացման համար անհրաժեշտ են տաք և խոնավ միջավայրը, ինչը սենյակային ջերմաստիճանն է։Այսինքն, ուտեստը մնալով սենյակային ջերմաստիճանին այն ավելի արագ է փչանում։ Իսկ սառնարանում միջին ջերմաստիճանը +4-ն է, ինչը բավականին ցածր ջերմաստիճան է բակտերիաների զարգացման համար։ Այսպիսի միջավայրում միկրոօրգանիզմերն առավել դանդաղ են զարգանում, ուստի ուտեստները երկար են պահպանում իրենց համային հատկանիշները։ Անգամ կանադայի Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ուտեստը եփելուց մեկ երկու ժամ անց տեղափոխել սառնարան։ Միֆ է նաև այն կարծիքը, թե տաք ուտեսը կարող է փչացնել սառնարանում եղած մյուս ուտելիքները ևս։
Օրինակ, ԱՄՆ-ում բացարձակապես նորմալ են վերաբերում նրան, որ նոր պատրաստված սնունդը դրվի սառնարանում, իսկ այ Եվրոպական երկրներում դեմ են տաք ուտեստը սառնարան դնելուն, քանզի նրանք կարծում են, որ այդ դեպքում սառնարանը սկսում է առավել արագ աշխատել և էներգիայի խնայողություն չեն կարող անել։
Հարցին, թե հնարավոր է տաք ուտեստը հենց սառնարանին փչացնի ասենք, որ եթե դու օգտագործում եք հին մոդելի «Минск»սառնարանները, ապա այո, իսկ եթե նորաոճ սառնարան ունեք ձեր տանը , ապա ոչ, չի փչացնի, որովհետև նոր մոդելի սառնարաններին նման վտագ չի սպառնում։












