Հոլիվուդյան դերասան Դոլֆ Լունդգրենը, ով առավել հայտնի է «Անկասելիները» ֆիլմից պատմել է, թե ինչպես է պայքարել ուռուցքի դեմ, որն իր մոտ հայտնաբերվել է 2015թվականին։ Նրա մոտ ախտորոշել էին երիկամենրի քաղցկեղ։ Page Six-ի տեղեկություններով դերասանին վիրահատել էին Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում, սակայն հիվանդությունը կրկին հայտնաբերվել է 2020 թվականին։ 65-ամյա դերասանը պատմել է, որ բժիշկները հայտնաբերել են վեց մետաստազ։ 2021 թվականին Դոլֆի մոտ նոր ուռուցք է գոյացել, որը հնարավոր չի եղել վիրահատական ճանապարհով հեռացնել։ Բժիշկները փոխել են բուժման ընթացքը և նրան քիմիաթեպիայի կուրսեր նշանակել։ «Շատ դժվար էր այդ ցավերին դիմանալը, և երբ ես հարցրեցի բժշկին, թե որքան է մնցել ինձ ապրելու, նա ասաց՝3-4 տարի, բայց ես հասկացա , որ ավելի քիչ ու սկսեցի այլ կերպ նայել կյանքին ու կյանքի մեկ օրը ապրել երեք տարվա փոխարեն»։ Հետո դերասանը որոշում է կայացնում հետազորություն անցնել մեկ ուրիշ հիվանդանոցում, որտեղ բժիշկները առավել էֆեկտիվ մեթոդներ են կիրառել։ Շուտով երեքից չորս ամից անց քաղցկեղն փոքրանում է 90 տոկոսով և հնարավորություն է ընձեռնվում այն վիրակատելու։ Այսօր արդեն դերասան Դոլֆ Լունդգրենը պատրաստվում է վիրահատության։












