Foto

Ելակը պաշտպանում է ծերունական կուրությունից․ սեզոնային մրգեր

Ելակը ոչ միայն համեղ ու հյութալի հատապտուղ է, այլ  նաև  վիտամին С-ի ու կենսաբանորեն ակտիվ նյութերի բարձր պարունակության շնորհիվ   համարվում է  ամենաօգտակար մթերքներից մեկը:

 Ինչպես գրում է gogetnews.info-ն, հայտնի դիետոլոգ Նայջել Դենբին The Hippocratic Post-ին ներկայացրել է  հատապտղի զարմանալի հատկությունների մասին:

Ըստ նրա  ելակը հանդիսանում է

1. Քաղցկեղից պաշտպանող միջոց

Ելակը հարուստ է անտոցիաներով ու էլագոթթվով, որոնք հզոր հակաօքսիդանտներ են և կանխում են բջիջների  չարորակ բջիջների վերածվելը:

Այդ մասին են վկայում իտալացի գիտնականների 2104 թվականին Journal of Agriculture and Food Chemistry-ում տպագրված   հետազոտությունների արդյունքները: Մասնագետները ներկայացրել են, որ ելակի մեջ առկա հակաօքսիդանտները  ճնշում են լյարդի քաղցկեղի բջիջների բազմացումը:

Մեկ այլ լաբորատոր հետազոտության արդյունքներ ցույց են տվել , որ էլագոթթուն  կանգնեցնում է չարորակ ուռուցքների աճը  թոքերում, կերակրափողում, կաթնագեղձերում, արգանդի վզիկի ու լեզվի հյուսվածքներում: Բացի այդ, ելակը շատ օգտակար է   ծխողների համար, քանի որ թուլացնում է  ծխախոտի ծխի քաղցկեղածին ազդեցությունը:

 2. Պաշտպանում է ծերունական կուրությունից

Ելակի հատապտուղներում միջինում առկա է ավելի շատ վիտամին С,  քան նույն ծավալով նարնջի  փափկամսի մեջ: 2001 թվականին  Archives of Opthalmology ամսագրում հրատարակված արդյունքների համաձայն,  օրական վիտամին С-ով հարուստ 3 բաժին մրգի օգտագործումը  36%-ով  նվազեցնում է մակուլյար դեգեներացիայի զարգացման ռիսկը, որը հանդիսանում է  ծերունական տարիքում տեսողության վատացման ամենատարածված պատճառը:

3. Ծերությունից պաշտպանող միջոց

1999 թվականին The Journal of Neuroscience ամսագրում տպագրված հետազոտությունները ցույց են տվել, որ լաբորատորային  առնետների մոտ, որոնց սննդակարգում առկա է եղել մեծ քանակությամբ ելակ, նկատվել է ուղեղի տարիքային ֆունկցիայի նվազման դանդաղեցում:

Գիտնականները ենթադրում են, որ ելակը պարունակում է մեծ քանակությամբ երկարաշղթա օմեգա 3 ճարպաթթուներ`  գլխի հյուսվածքների «շինարարական բլոկներ»:

4. Զարգացման բնածին արատներից պաշտպանություն

Ֆոլաթթուն, որը նաև առկա է ելակում, կանխում է պտղի նյարդային խողովակի  դեֆեկտների առաջացումը: Սովորաբար հղիներին նշանակում են ֆոլաթթվով հավելումներ, սակայն շատ ելակ օգտագործելու դեպքում դրանցից կարելի է հրաժարվել: Օրական 8 հատ ելակը պարունակում է  հասուն կնոջ համար անհրաժեշտ ֆոլաթթվի ծավալի  1/5 մասը:

5. Պաշտպանում է մարսողական խանգարումներից

Ելակը պարունակում է մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր, որոնք օգնում են աղեստամոքսային  տրակտի նորմալ աշխատանքին:

 Օրինակ մեկ ստանդարդ  զամբյուղ ելակը պարունակում է  ընդամենը 47 կալորիա  ու 3.5 գրամ բջջանյութ, որը կազմում է օրական անհրաժեշտ  չափաքանակի 1/10 մասը: Սննդային մանրաթելերով հարուստ դիետան  նվազեցնում է դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, զարկերակային  հիպերտենզիայի ու աղիքային խանգարումների ռիսկը:

6. Պաշտպանում է բորբոքումներից

Պոլիֆենոլները կենսաբանորեն ակտիվ նյութեր են, որոնք առկա են ելակի մեջ ու նվազեցնում են հատուկ ցիկլոքսիգենազա ֆերմենտի ակտիվությունը: Այդ ֆերմենտի ակտիվությունը կապված է օստեոարթրիտի,  ռևմատոիդ արթրիտի ու ասթմայի  դեպքում առկա  բորբոքային ռեակցիայի հետ: Ընդ որում դեղորայքային միջոցները, որոնց ազդեցությունը հավասարազոր է  ելակի պոլիֆենոլներին, առաջացնում են մի շարք վտանգավոր կողմնակի ազդեցություններ, այդ թվում նաև աղիքային արնահոսություն։

Նախազգուշացում՝ ելակը օգտակար է  ոչ բոլորին

1-ին հերթին, ելակը դասվում է այն մթերքների շարքին, որոնք առաջացնում են ալերգիա, այդ թվում նաև կյանքին սպառնոցող:

2-րդ հերթին  ելակը կարող է պարունակել մի շարք թունաքիմիկատներ, ինչի պատճառով հարկավոր է  նախապատվությունը տալ ճիշտ աճեցված ելակին:

3-րդ հերթին, ելակից պետք է հրաժարվեն բոլոր նրանք, ովքեր ունեն երիկամների, լեղապարկի հետ կապված խնդիրներ, քանի որ այն պարունակում է  մեծ քանակությամբ  օքսալտներ, թրթնջուկաթթվի աղեր,  որոնք կարող են բյուրեղացվել ու կուտակվել օրգանիզմում՝ խցավելով երիկամային ուղիներն  ու լեղուղիները:

Բացի այդ, օքսալատները  կապում են կալցիումը, ինչի պատճառով, եթե դուք ընդունում եք կալցիումով հավելումներ, ապա ելակ կարող եք ուտել դեղամիջոցի ընդունումից 2-3 ժամ առաջ: