Էդգար Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել
ՔՊ ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն
խնդրելուն, զրպարտություն համարվող
տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու
պահանջների մասին։ Այս մասին Դատալեքս
դատական տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է դատավոր Ռուբեն Բուիաթյանին, այս
տարվա մայիսի 2-ին։
Մեկ այլ դատական գործից տեղեկանում ենք, որ Բունիաթյանն այս պահին անաշխատունակ
է և նրա վարությում եղած գործերը մակագրվում են այլ դատվորների։
Տիգրայն Ավինյանի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի և 168 ժամ ՍՊ ընկերության
նույնպես նամագրվել է Ռուբեն Բունիաթյանին,
ում անաշխատունակությամբ պայմանավորված հայցը մակագրվել է այլ դատավորի։ Վերջինս էլ
որոշել է 9 մլն կալանք դնել լրագրողի գույքի և անձնական միջոցների հաշվին, ինչպես նաև
ևս 9մլն դրամ 168ժամ ՍՊ ընկրության հաշվին։
Նկատենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, որևէ տվյալ չկա, որ
Ղազարյանի հարցը մակագրվել է այլ դատավորի։









