Foto

Հենրիխ Մխիթարյանը «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է

այաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի  կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Միլան»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ինտեր»-ին ու պարտվել 0։2 հաշվով:

Հանդիպման 11-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Միլան»-ի դարպասը՝ այդպիսով դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում:

Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը դարձել է պատմության 7-րդ ամենատարեց ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: