Foto

Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կհայտնի

Ժամը 09:50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նշենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնել է երեք վիրավորի մասին։

Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կհայտնի: 

Նկատենք, որ արդեն 4 ժամ է, ինչ թշնամին հրետակոծում է Սոթքի հայկական դիրքերը։ Ադրբեջանը հայտնել է իրենց մեկ վիրավորի մասին։