Foto

Թոմ Քրուզը խենթանում է Շակիրայի համար․ լուսանկարներ

Հոլիվուդյան որոշ աղբյուրների համաձայն՝ դերասան  Թոմ Քրուզը  «չափազանց հետաքրքրված է» փոփ աստղ Շակիրայի հետ հարաբերություններով։ Նրանց ենթադրյալ սիրավեպի մասին խոսվել է ընդամենը մի քանի օր առաջ: 

Հիշեցնենք, որ 60-ամյա Քրուզն ամուսնացած չէ, իսկ 46-ամյա Շակիրան անցյալ տարի դավաճանության պատճառով բաժանվել է երկու երեխաների հորից՝ Ժերար Պիկեից։

«Շակիրային անհրաժեշտ է անվտանգության բարձիկ, որպեսզի ընկնի նրա վրա, և դա կարող է լինել Թոմը»,- ասել է աղբյուրը։ 

Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ Քրուզն այնքան է տարվել Շակիրայով, որ նա արդեն ծաղիկներ է ուղարկել նրան։

Vesti.am

Том Круз, ШакираТом Круз