Foto

ՌԴ ավիաընկերություններին թույլատրվել է թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը։ Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»,-ը։

«Ուժը կորցրած ճանաչել ՌԴ նախագահի 2019 թվականի հունիսի 21 - ի հրամանագիրը», - ասված Է հրամանագրում:

Հիշեցնենք, որ ուժը կորցրած հրամանագիրը ռուսական ավիաընկերություններին արգելում էր թռիքներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև:

Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է նաև վիզային ռեժիմը։ Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել առանց վիզայի՝ մինչև 90 օր ժամկետով: