Մայիսի 19-21-ը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում անցկացվելիք Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովի մասնակիցները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի քաղաքացիների՝ արտասահմանում սառեցված ունեցվածքի ճակատագիրը։ Առաջարկվում է այն օգտագործել Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար, սակայն նման բռնագրավումը կանխվում է մասնավոր սեփականության անձեռնմխելիության մասին օրենսդրությամբ, չորեքշաբթի գրում է ճապոնական Sankei թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Մարտին ԱՄՆ գանձապետարանը հայտարարեց, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում սառեցրել են Ռուսաստանի քաղաքացիների ավելի քան 58 միլիարդ դոլարի ակտիվները։ Խոսքը բանկերում, անշարժ գույքի, զբոսանավերի, ինքնաթիռների և այլ գույքի ավանդների մասին է։ Այս հարցով զբաղվում է REPO միջազգային աշխատանքային խումբը (արևմտյան բազմակողմ կառույց, որը պատասխանատու է պատժամիջոցների հիման վրա Ռուսաստանին առնչվող գույք գտնելու և բռնագրավելու համար): Դրանում ընդգրկված են ԱՄՆ ֆինանսների և արդարադատության նախարարները, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ։
Ուկրաինայի իշխանությունները պահանջում են, որ սառեցված ակտիվներն օգտագործվեն նրան օգնելու համար։ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ 10 տարվա ընթացքում երկրի տնտեսության վերականգնման համար կպահանջվի մոտ 411 մլրդ դոլար։









