Բոլոր ջանքերը գործադրվել են, որ «խաղաղության պայմանագրի» ուղղությամբ առաջընթաց լինի, բայց մյուս կողմից էլ՝ ոչ մեկը հրաշք չէր ակնկալում․ բնական է, որ բոլոր հարցերը միանգամից չեն լուծվելու։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
ԱԳ նախարարի տեղակալը նաև նշեց, որ Բրյուսելից հետո ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Մոսկվայում։
«Նեմեսիս» հուշարձանի հետ կապված Թուրքիայի հայտարարությանը Հովհաննիսյանը խուսափեց գնահատական տալ, ինչպես նաև չհստակեցրեց









