Foto

Տիրան Խաչատրյանը չի ներկայանա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը պնդում է՝ չի ներկայանալու Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունի, իսկ իր մասնակցությունն՝ անիմաստ է համարում։

«Եթե այդ հանձնաժողովում հավաքված է մի թիմ, որը շատ բաներում է մեղավոր, չեմ կարծում, թե դուրս կգան ու կբարձրաձայնեն իրենց մեղքը, իրենց չարածը կամ, առավել ևս, հանցագործությունները»,- նշեց Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ հանձնաժողովում հավաքվածները մասնագետներ չեն։

«Այդ հանձնաժողովում հավաքված են զինվորական գործից անտեղյակ մարդիկ։ Մարդիկ պետք է բանից տեղյակ լինեն, որ իմանաս՝ ինչի մասին են խոսում»,- նշեց նա։